Jump to content

Հյուսիսային երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային երկիր
Северная Земля

'
Կոորդինատներ 78°43′30″ հս․. լ. 99°41′24″ ավ. ե.HGЯO
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Կրասնոյարսկի երկրամաս
Տեղագրություն Կարայի և Լապտևների ծովեր
Ամենամեծ կղզին Հոկտեմբերյան հեղափոխության կղզի
Ընդհանուր մակերեսը 37 000 կմ2
Հյուսիսային երկիր (Ռուսաստան)##
Հյուսիսային երկիր (Ռուսաստան)
Վիքիպահեստում

Հյուսիսային երկիր, կղզեխումբ Կարայի և Լապտևների ծովերի սահմանագծում, Թայմիր թերակղզուց հյուսիս, որից բաժանվում է Վիլկիցկու նեղուցով։ Մտնում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի Թայմիրի (Դոլգանո-Նենեցական) ինքնավար օկրուգի մեջ։ Տարածությունը մոտ 37 հզ կմ2 է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայմիր-Հյուսիսային երկիր ծալքավոր մարզի մի մասն է։ Ռելիեֆում գերակշռում են հարթավայրերը։ Սառցադաշտային գմբեթները հասնում են 965 մ բարձրության։ Կլիման արկտիկական է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –28 °C-ից մինչև –30 °C է, նվազագույնը՝ –50 °C, հուլիսինը՝ –0, 5 °C-ից մինչև –1, 6 °C։ Տարեկան տեղումները՝ 150–200 մմ է, (ծովում), 400–550 մմ (բարձրություններում)։ Սառցադաշտերը գրավում են 17472 կմ2 տարածություն։ Հալոցքի ջրերով սնվում են կղզիների բազմաթիվ գետեր։ Բնորոշ են արկտիկական և անտարկտիկական անապատային լանդշաֆտները։ Հյուսիսային երկիրը հայտնաբերել է Բ. Վիլկիցկու արշավախումբը 1913 թվականին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային երկիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 446